«Հայ ժողովրդի ամենամեծ դժբախտութիւնն այն է, որ իր միջից դուրս եկած ղեկավարներն իր հետ վարւում են նոյն կերպ, ինչպէս օտարները»։
Խրիմյան Հայրիկ
Նորանկախ Հայաստանն այդպես էլ անցած 35 տարիներին ցավալիորեն չունեցավ ազգային, նվիրյալ, խիզախ ու իմաստուն առաջնորդներ։ Հայաստանին ու հայ ժողովրդին պատուհասծ աղետներն էլ պայմանավորված են նախ և առաջ նվիրյալ֊իմաստուն, ազնիվ ազգային իշխանություններ չունենալու, առաջնորդներ չաճեցնելու և առաջնորդության ինստիտուտ չձևավորելու հանգամանքով։
«Առաջնորդության գործառույթն ավելի շատ առաջնորդներ ստեղծելն է, այլ ոչ թե ավելի շատ` հետևորդներ»,- ասել է ամերիկացի ճանաչված փաստաբան և քաղաքական ակտիվիստ Ռալֆ Նադերը։
Առաջնորդության ինստիտուտի բացակայության արդյունքում է, որ չունեցանք ազգին արժանապատվորեն առաջնորդողներ, իսկ 2018-ից էլ փողոցից պատահական, ապաշնորհ ու անհայտ կենսագրության տեր մարկաց բերեցինք իշխանության, որոնքև այսքան աղետ ու կորուստներ պատճառեցին։
2020թ. դավադիր պարտությունից հետո էլ չեղավ հավատ ներշնչող մեկը, ով կհամախմբեր ժողովրդին ու ընդդիմադիր ուժերին և կկասեցներ երկրի կործանումը։
Չունեցանք այնպիսի մեկին, որովհետև բոլոր նախկին իշխանությունները հավերժ իշխելու համար պառակտեցին ու բարոյազրկեցին քաղաքական դաշտը, թույլ չտվեցին, որ աճեն ապագայի հավանական նվիրյալ անհատականություններ ու առաջնորդներ։
Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունները ոչ թե ձևավորվել են ժողովրդին ու երկրին ծառայելու, այլ իշխելու, կեղեքելու և հարստանալու, իրենց փառքը բավարարելու նպատակով, առաջնորդվելով անձնական ու խմբային շահերով ու սկզբունքներով, որոնք չունեն պետական մտածողություն, սրբություններ, գաղափարական սկզբունքներ ու դավանանք։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ նորանկախ Հայաստանում բոլոր իշխանությունները ինչ-որ տեղ ուղղակի կամ անուղղակի եղել են կամակատարը Հայաստանում օտար ուժերի կողմից ներդրված կործանման ու այլասերման համակարգի, որ ընտրվել են ընտրակեղծարարության ու ժողովրդին ահաբեկելու արդյունքում։
Իշխանությունն ու նրա համար անազնիվ ու կեղծիքներով ուղեկցվող պայքարն էլ եղել է և կա մեր ազգային ողբերգությունների ու կորուստների աղբյուրներից ամենավտանգավորը, որն ազգի պառակտման, անվստահության ու ատելության գեներացման աղբյուր է հանդիսացել։ Որովհետև որպես կանոն նախ և առաջ ավանտյուրիստները, սրիկաներն ու ապաշնորհներն են ներգրավվում իշխանության համար պայքարում, որոնց համար քաղաքականութլունն է կայանալու և հարմարավետ ու ապահով պետության գրկում հանգրվանելու ամենահեշտ տարբերակը։
Ինչպես Թումանյանը կասեր «Արժանիները փառքի չեն ձգտում, փառքն է նրանց փնտրում ու գտնում»։ Իշխանությունում լինելն էլ պետության հաշվին հարստանալու, վայելքներին մոտ լինելու, քծնանքի ու փառքի արժանանալու ամենակարճ ու հուսալի ճանապարհն է։ Ինչպես Անդրանիկ Օզանյանն է ասել՝ «Ղեկավարները պետք է լինեն ժողովրդի ծառաները, ոչ թե տերերը...»։
Եթե իշխանության չեն ձգտում ազգին ու երկրին ծառայելու համար, ապա իշխանության համար պայքարն առաջին հերթին վերածվում է խաբեությության, քծնանքի, երեսպաշտության, խարդավանքների, կեղծարարության, հանցագործությունների, ահաբեկչությունների և ամենաշատ պոպուլիստական, անհավանական ու կեղծ խոստումներ տրվում են հենց ընտրությունների նախաշեմին։
Իշխանության համար պայքարում է ամենաշատն ազգը պառակտվում, միմյանց նկատմամբ լցվում ատելությամբ, վրեժխնդրությամբ ու չարությամբ։ Այսօր հաջողակ առաջնորդության բանալին հեղինակությունն ու ազդեցությունն է, այլ ոչ թե իշխանությունը։ Իսկական առաջնորդության տեսլականը իրականության վերածելու ունակությունն է՝ մարդկանց միավորելով ընդհանուր նպատակի շուրջ, այլ ոչ թե պարզապես իշխանական լծակները գործադրելն է։
Լավ առաջնորդը մարդկանց կախվածության մեջ չի դնում. նա նրանց մեջ ինքնավստահություն է ներշնչում, պատասխանատվությունն իր վրա է վերցնում, ոչ թե խուսափում է դրանից։ Ոչ թե ժողովրդի հետևում է թաքնվում, այլ առաջնորդում է նրան անկեղծորեն ու անձնազոհաբար։
Աշխարհն էլ մեծ հիացմումքով ու նախանձով է հետևում Իրանի առաջնորդների խիզախ ու իրենց ժսղովրդին և պետությանը ցուցաբերած անմացորդ նվիրվածությանն ու հավատարմությանը, որոնք արհամարհում են մահը և չեն տրվում վայելքներին, թալանին ու անձնական էժանագին շահին։ Հուսով եմ, որ Սամվել Կարապետյանն այն առաջնորդը կդառնա, ով արմատապես կփոխի այն կարծրատիպը, որ երկրի ղեկավարները ոչ թե գալիս են իշխելու ու պետությունը թալանելու համար, այլ ժողովրդին անկեղծորեն ծառայելու, երկրիրը շենացնելու համար։
Իսկ այդ նա ապացուցել է իր ապրած կյանքով, որ երախտապարտ է այն հողին ու սզգին, որից ծնվել է, որ պատրաստ է զրկանքների ու տառապանքների հանուն իր ժողովրդի արժանապատիվ ապրելու ու իր երկրի անկախության, որ ոչինչ չի ակնկալում պետությունից ու ժողովրդից, բացի երկրի շենացման համար իր ծրագրերի իրականացման աջակցությունից, որ պատրաստ է տալ ժողովրդին իր ունեցվացքն ու սերը։ Ժողովուրդն էլ պետք է գնահատի իր անհատականություններին, հերոսներին, մեծերին ու բարերարներին, նրանց տաղանդի, ունակություններյունների ու կայացման և դրսևորման համար ստեղծի անհրաժեշտ պայմաններ։
Չէ որ ազգն այդ նրանց մեջ կարող է փնտրել իր ուժն ու փրկությունը։ Ներկա իրավիճակում էլ «ՈՒժեղ Հայաստանն» է Աստծո բարեհաճությամբ քաղաքական դաշտում հայտնվելով առաջատարի դերում` և ակամա երկրի փրկության պատմական առաքելություն իրականացնելու շատ մեծ ու պատասխանատու բեռ վերցրել իր վրա, ինչը ենթադրում է, որ «ՈՒժեղ Հայաստանը» կարող է և պարտավոր է ընդդիմության ու ազգի համերաշխշխության, սիրո ու միասնության միջավայրի ձևավորման դերակատարություն ստանձնել, նա կարող է նախաձեռնել և ընտրություններն ազգային զարթոնքի վերածել և հաղթել ընտրություններում։
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու